• +37455677727
  • Երևան մոլ, Արշակունյաց 34/3 | Մեգամոլ, Գայի պողոտա 16 | Մետրոնոմ առևտրի կենտրոն, Իսահակյան 22/10 | Էրեբունի մոլ, Էրեբունի 17/1
  • 10:00-22։00
  • +37455677727
  • Երևան մոլ, Արշակունյաց 34/3 | Մեգամոլ, Գայի պողոտա 16 | Մետրոնոմ առևտրի կենտրոն, Իսահակյան 22/10 | Էրեբունի մոլ, Էրեբունի 17/1
  • 10:00-22։00

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Այցելելով Adopt Parfum խանութ-սրահներ կամ adoptparfum.com կայք (այսուհետ՝ «Կայք») և կատարելով գնումներ, Դուք ավտոմատ կերպով տալիս համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: 

  1. Անձնական Տվյալների Հավաքագրում

Կոնտակտային Տվյալներ, ինչպիսիք են Ձեր անունը/ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, անհրաժեշտության դեպքում անձնագրային տվյալներ և այլն։

Գնումների մասին տեղեկատվություն՝ գնվող ապրանքատեսակներ, վճարվող գումար, քարտի տեսակ, վճարման եղանակներ (հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել «Հաճախ տրվող հարցեր» բաժինը), առաքման հասցե և այլն։

Նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպիսիք են Ձեզ առավել հետաքրքրած կամ Ձեր կողմից առավել հաճախ ուսումնասիրված/ձեռք բերված ապրանքատեսակները և/կամ ապրանքանիշները։

Կայքում Ձեր հաշվի (Ձեր անձնական էջի)՝ որպես օգտատեր գրանցման տվյալները, որոնք կարող են ներառել կոնտակտային տվյալներ, գնումների և նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև Ձեր անձնական էջի գաղտնաբառը, զամբյուղում առկա կամ հետագայում ձեռքբերման նպատակով պահված ապրանքների ցանկը, դիտված ապրանքատեսակների ցանկը, նվեր-քարտի տվյալները և Ձեր հաշվի վերաբերյալ այլ տեղեկատվություն։

Դեմոգրաֆիկ տվյալներ, որոնք կարող են ներառել Ձեր տարիքը, ծննդյան օրը/ամսաթիվը/տարեթիվը, սեռը, փոստային ինդեքսը և այլն։

Տեսագրություններ և նկարներ, որոնք արվում են, մեր խանութ-սրահներ այցելելիս կամ Ձեր նկարը կայք ներբեռնելիս՝ Կայքում անձնական հաշվին կցելու նպատակով։

Հեռախոսազանգերի ձայնագրությունները՝ ներառյալ այն տեղեկատվությունը, որը Դուք տրամադրում եք զանգահարելիս։

Տեղեկատվություն այն սարքավորման գտնվելու վայրի մասին, որը Դուք օգտագործում եք Կայքից օգտվելու համար։

Օպերացիոն համակարգի, բրաուզերի մասին տեղեկություն՝ տեղեկություն Ձեր բջջային հեռախոսի, պլանշետի, համակարգչի կամ այլ սարքավորման առցանց ներբեռնման գործողությունների մասին (այսուհետ միասին՝ «ավտոմատ հավաքագրվող տվյալներ»): Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել IP հասցեների, քուքիների, սարքավորման և բրաուզերի կարգավորումների, ինտերնետային ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկություններ: Ավտոմատ հավաքագրվող տվյալները կարող են ներառել տեղեկություն նաև այն մասին, թե երբ և ինչպես եք մուտք գործում և օգտագործում Կայքը, օրինակ՝ ամսաթիվը, Կայք այցելելու և Կայքից դուրս գալու ժամանակահատվածը, ինչպես նաև տվյալներ այն մասին, թե ինչ եք փնտրել Կայքում, այցելած էջերը, գնած ապրանքների ցանկը:

2. Անձնական Տվյալների Օգտագործում

 

Մեզ համար Տվյալների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Անձնական տվյալների օգտագործման նպատակները հետևյալն են՝

  • Ձեզ ծառայություններ մատուցելը՝ կարգավորել Ձեր վճարումների ու պատվերների գործընթացը, հետևել անձնական էջի հարիր աշխատանքին և ապահովել Ձեզ ապրանքատեսակներով, որոնք, ըստ մեզ, դուր կգան Ձեզ:
  • Կապ հաստատել Ձեզ հետ՝ պատվեր ձևակերպելիս, մեզ զանգահարելիս, մեզ հարցում/դիմում հղելիս կամ մեր էջում որևէ մեկնաբանություն թողնելիս:
  • Կայքից օգտվելու Ձեր պատմության անհատականեցում՝ Ձեր կողմից նախընտրելի և շատ դիտված ապրանքատեսակների առանձնացում, Ձեզ մատուցված ծառայությունների անհատականեցում, Կայքում կատարված Ձեր գործողությունների վերահսկում։
  • Անալիտիկ գործընթացներ՝ հասկանալ, թե ինչպես եք Դուք օգտագործում կայքը, ինչպես եք գնումներ կատարում, տեսնել, թե ինչ սարքավորումներ եք օգտագործել կայք այցելելու համար և բարելավել այս բոլոր գործընթացների արդյունավետությունը հարկ եղած դեպքում։
  • Ապահովություն և օրինականություն պահպանելու համար, պաշտպանել մեր հաճախորդներին, Ձեզ կամ երրորդ անձանց անօրինական գործողություններից, պաշտպանել մեր իրավունքները, պահպանել մեր, հաճախորդների և աշխատակիցների գույքի անվտանգությունը։

Տվյալների մշակման սկիզբ է համարվում հաճախորդների կողմից տվյալների տրամադրման պահը, իսկ ավարտը՝ 5 տարի մշակման ժամկետից հետո ոչնչացվում։ Անձնագրային տվյալների դեպքում, որը տրամադրվում է ներքին վերահսկողության նպատակով՝ 3 ամիս։ Կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալները մշակվում են 3 ամիս ժամկետով՝ ապա ոչնչացվում։

 

  1. Անձնական Տվյալների Գաղտնիություն

Ձեր տրամադրած անձնական տեղեկատվությունը կողմնակի անձանց հետ կիսվում է միայն հետևյալ դեպքերում՝

  • Պատվերիներ ձևակերպելու և առաքման գործընթացը իրականացնելու համար։ Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները՝ անուն, հասցե, հեռախոսահամար, միայն այն անձանց հետ, ովքեր պետք է իրականացնեն Ձեր պատվերի առաքումը։
  • Վճարման գործընթացը իրականացնելու համար։ Մենք կիսում ենք Ձեր վճարման եղանակի տվյալները՝ դեբետ/կրեդիտ քարտի համարներ, այն բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, որի հետ համագործակցում ենք։
  • Թույլ տալու համար Ձեզ մուտք գործել Ձեր անձնական Էջ և կիսել տեղեկատվություն համացանցում։ Դուք կարող եք մուտք գործել Ձեր անձնական էջ և տեղեկատվություն կիսել համացանցի՝ Facebook, Google, Instagram, միջոցով։ Այս գործառույթից օգտվելիս, Դուք որոշակի տեղեկատվություն եք մատուցում համացանցի այն կայքին, որում կիսում եք այդ տեղեկատվությունը։
  • Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները, երբ դա պահանջում է օրենքը։ Մենք կարող ենք կիսել Ձեր անձնական տվյալները կամ դրանց որևէ մաս օրենքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ «Անձնական տվյալների գաղտնիություն» օրենքի համաձայն։
  • Անձնական տվյալները կամ դրանց բաղկացուցիչ մի մասը կարող են տրամադրվել երրորդ անձանց՝ Ձեր խնդրանքով կամ թույլտվությամբ։
  1. Անվտանգություն

Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ՝ ապահովելու և ուժեղացնելու համար կայքում տրամադրած Ձեր անձնական տվյալների անվտանգությունը։ Ցավոք, անձնական տվյալների փոխանցումը համացանցով լիարժեք ապահով չէ։ Մենք կանենք հնարավորինս ամեն բան, պաշտպանելու համար Ձեր անձնական տվյալները, սակայն չենք կարող երաշխավորել դրանց կատարյալ ապահովությունը։

 

  1. Ձեր Իրավունքները՝ Համաձայն ԱՏԳԸԴ (Անձնական Տվյալների Գաղտնիության Ընդհանուր Դրույթներ)

Ընկերությունը պարտավորվում է պահպանել Անձնական Տվյալների Գաղտնիության վերաբերյալ սահմանված բոլոր դրույթները։ Ըստ գաղտնիության պահպանման ընդհանուր դրույթների, հաճախորդն իր հերթին իրավունք ունի՝

  • Ստանալ անձնական տվյալներ մուտք գործելու, խմբագրելու և ջնջելու հնարավորություն։ Փոփոխություններն իրականացնելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ կամ իրականացնել դրանք ինքներդ՝ մուտք գործելով Անձնական Կաբինետ։
  • Ստանալ անձնական տվյալ հեռացնելու հնարավորությունը։
  • Առարկել անձնական տվյալների օգտագործման դեմ։
  • Չեղարկել անձնական տվյալների մշակման վերաբերյալ տրված համաձայնությունը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ համաձայնության չեղարկման դեպքում, Դուք կզրկվեք մեր կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից։ 

6 Քաղաքականության փոփոխություններ

 

Մենք իրավասու ենք, օրենքով թույլատրելի, փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում։ Մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ տեղադրելով քաղաքականության թարմացված տարբերակը կայքում։ 

ԱՌԱՔՄԱՆ ՊԱՅԱՆՆԵՐ

Առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքման արժեքը՝ 1000 դրամ։ Առաքումը մարզերում իրականացվում է 1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքման արժեքը՝ 1200դրամ։

 
Install App Տեղադրել հավելվածը